Տիգրան Բալայան. «Ապրիլի 24-ին Հայաստան ժամանող պատվիրակությունների ցանկը դեռ վերջնական չէ»
Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «NewsBook»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան ժամանող պատվիրակությունների մեծ մասն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը:
«Մեծ մասն արդեն հայտնի է»,-ասաց Բալայանը և հավելեց, որ ցուցակը կհրապարակվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ապրիլի 24-ի նախօրեին:
Հարցին, թե ինչո՞ւ այժմ չեն հրապարակում այդ ցուցակը, հնարավո՞ր է, որ դեռ ամբողջությամբ հաստատված չէ պատվիրակությունների մասնակցությունը, Բալայանը նշեց, որ այն դեռ աշխատանքային պրոցեսի մեջ է. երբ որ ավարտվի, կհրապարկվի։

Մանրամասները՝ «NewsBook»–ում։