Աշխարհ

17.04.2015 07:00


Պուտին. «Վատիկանն ու Թուրքիան կհարթեն լարվածությունը»

Պուտին. «Վատիկանն ու Թուրքիան կհարթեն լարվածությունը»

Ուղիղ կապից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը հավաստել է, որ Թուրքիային և Վատիկանին կհաջողվի հարթել լարվածությունը, որն առաջացել է պապի՝ 1915–ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո։

«Ես չեմ ուզում խառնվել պապի՝ Թուրքիայի հետ վարած քաղաքականությանը. պապերն այնքան հեղինակավոր են։ Ես կարծում եմ՝ Հռոմի պապն աշխարհում այնքան հեղինակավոր մարդ է, որ միջոցներ կգտնի՝ բացատրելու մեր մոլորակի բոլո՛ր մարդկանց՝ անկախ նրանց դավանությունից»,–«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։

Նախագահը հույս է հայտնել, որ թուրք քաղաքական գործիչները խելամիտ կգտնվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը