Իրանը Հնդկաստանին, Չինաստանին և ՌԴ–ին ՆԱՏՕ–ի դեմ դաշինք կազմելու կոչ է արել
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանն առաջարկել է ռազմական համագործակցություն զարգացնել Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և ՌԴ–ի միջև՝ Արևելքում ՆԱՏՕ–ի ընդլայնմանը հակազդելու, ինչպես նաև համընդհանուր հակահրթիռային պաշտպանական համակարգեր տեղաբաշխելու նպատակով։
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այս հայտարարությունն արել է Մոսկվայում միջազգային անվտանգության IV կոնֆերանսի շրջանակներում։ Նախարարը Հնդկաստանին, Չինաստանին և ՌԴ–ին ավելի ակտիվ համագործակցության կոչ է արել, ինչպես նաև առաջարկել խորհրդակցություններ սկսել այդ հարցով (Արևելքում ՆԱՏՕ–ի դեմ դաշինքի)։
Իր ելույթում Դեհգանն անդրադարձել է նաև Սաուդյան Արաբիային՝ նշելով վերջինի՝ ահաբեկչական տարբեր խմբավորումներին հովանավորելը։ Դեհգանն ընդգծել է Աֆղանստանում, Հյուսիսային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Հնդկաստանում, Արևմտյան Չինաստանում և Եվրոպայում նման խմբավորումների տարածման վտանգավորությունը։

7or.am