Աշխարհ

17.04.2015 00:05


ԱՄՆ–ն ճանաչել է ՌԴ–ի կողմից Իրանին С-300 համակարգեր մատակարարելու ՄԱԿ–ի արգելքի բացակայությունը

ԱՄՆ–ն ճանաչել է ՌԴ–ի կողմից Իրանին С-300 համակարգեր մատակարարելու  ՄԱԿ–ի արգելքի բացակայությունը

Սպիտակ տանը գիտակցում են, որ Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը չի հակասում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։ «INTERFAX»–ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը։

«Պաշտպանական բնույթի այդ համակարգերի փոխանցումն արգելված չէ ՄԱԿ–ի ԱԽ–ի կողմից»,–հայտարարել է նա ճեպազրույցում։

Միևնույն ժամանակ, Էռնեստը հավելել է՝ ԱՄՆ–ում կարծիք կա, որ, հնարավոր է, Ռուսաստանը գնացել է С-300–ի վաճառքին՝ Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո ստեղծված ծանր տնտեսական իրավիճակից դրդված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը