Ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծել է՝ տուգանքների վճարումից խուսափելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Երևանի բնակիչ Ա.Խաչատրյանը, չունենալով մշտական աշխատանք, 2015 թվականի մարտի կեսերից վարել է ուրիշի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան՝ որպես տաքսի: Նա ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար բազմիցս տուգանվել է, սակայն վարչական իրավախախտումներ կատարելու համար նախատեսված տուգանքները չվճարելու համար կեղծել է ավտոմեքենայի պետհամարանիշը՝ «C» տառը՝ փոխելով «O» տառի:
ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչները 2015 թվականի մարտի 23-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, Աբովյան փողոցի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ նկատել են Ա.Խաչատրյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի փաստաթղթերն ստուգելիս նկատել են, որ ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծված է:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե