Ստացվել է Ավետիսյանների սպանության գործով համալիր փորձաքննության եզրակացությունը
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ փորձաքննությամբ հերքվել է դեպքի վայրում հայտնաբերված AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացված լինելու հնարավոր վարկածը։
Այսպես՝ փորձաքննության եզրակացության համաձայն՝ ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել: Կրակված գնդակների, կրակված գնդակի մեկ պատյանի և մեկ միջուկի մանրադիտակային հետազոտությամբ եւս դրանց վրա խլացուցիչով զենքից կրակված լինելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել։
Մյասնիկյան փողոցի 188 տան պատերի, կահույքի, վերմակների, ծածկոցների, տուժողների հագուստների վրա հայտնաբերված վնասվածքները, փորձաքննության եզրակացության համաձայն, պատճառվել են 5,45մմ տրամաչափի գնդակներով և դրանց բեկորներով։ Դեպքի վայրում հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները, դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին:
Ըստ փորձագետների՝ դեպքի վայրում հայտնաբերված զինվորական հագուստների վրա փորձագետները հայտնաբերել են կրակոցի արգասիքների կազմի մեջ մտնող պղնձի և անտիմոնի մետաղացման հետքեր:
Նման հետքեր են հայտնաբերվել նաեւ տուժողների հագուստների, 1-ին ննջասենյակի մահճակալի վրա առկա երկու վերմակների, 2-րդ ննջասենյակի մեծ մահճակալի վրա առկա վերմակի, ծածկոցի վրա տեղակայված հրազենային վնասվածքների հատվածներում:
Անչափահաս Սերյոժա Ավետիսյանի հագուստների, մանկական ծածկոցի, սավանի վրա հայտնաբերված կտրած-ծակած վնասվածքները, եզրակացության համաձայն, կարող էին առաջանալ ինչպես փորձաքննությանը ներկայացված սվին-դանակի շեղբի ներգործության, այնպես էլ նմանատիպ` մեկսայրանի ծակող-կտրող շեղբ ունեցող այլ գործիքի (ների) շեղբի ներգործությունների արդյունքում:
Փորձաքննության ներկայացված՝ դեպքի վայրում հայտնաբերված սվին-դանակը հանդիսանում է «АКМ» տեսակի (հետագայում նաև «АК-74», «АКС-74» տեսակի) ինքնաձիգների համար նախատեսված գործարանային արտադրության 2-րդ մոդելի սվին-դանակ և հանդիսանում է կտրող-ծակող մարտական սառը զենք: Նշված սվին-դանակի բռնակի և շեղբի միացման հատվածում հայտնաբերվել են կրակոցի արգասիք հանդիսացող պղնձի մետաղացման հետքեր։
Սվին-դանակի վրա փորձագետները հայտնաբերել են համեմատական հետազոտության համար պիտանի, բամբակյա ծագում ունեցող դեղնավուն թափանցիկ, քիմիական ծագում ունեցող դեղնավուն թափանցիկ, կանաչ և բաց կանաչ, եզակի միկրոմանրաթելեր, որոնք ունեն ընդհանուր սեռային պատկանելիություն Սերյոժա Արմենի Ավետիսյանի ժիլետի գործվածքի կազմի մեջ մտնող համապատասխան մանրաթելերի հետ:

Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին