Կառավարությունն ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ս.թ. ապրիլի 8-ին ստորագրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման վարկային համաձայնագիրը», որին նույնպես հավանություն է տվել գործադիրը: Բանկը տրամադրելու է 52 մլն ԱՄՆ դոլար վարկ, որով վերակառուցվելու են «Աշնակ» ենթակայանը, Երևանի ՋԷԿ-ի ենթակայանը, անհրաժեշտ սարքավորումներ են ձեռք բերվելու ենթակայանների և օդային գծերի սպասարկման և նորոգման համար և այլն: Գործադիրը Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևութային ճանապարհային աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է մոտ 53.5 մլն դրամ: Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք համապատասխանեցվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի նոր զարգացումների հետ կապված ընդունված դրույթներին: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության հետևանքով որսված գայլերի համար տրվող պարգևավճարի 100 հազար դրամը փոխարինվել է 123 հազար 346 դրամով: Կառավարության նախկին որոշման փոփոխության նպատակն է խրախուսել գայլերի թվաքանակի կարգավորումը, վերականգնել բնության մեջ խախտված էկոլոգիական հավասարակշռությունը, կանխարգելել ընտանի կենդանիներին և մարդկանց հասցվող վնասը:
52 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրվել Հայաստանին
Կառավարությունն ընդունել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ս.թ. ապրիլի 8-ին ստորագրվել է «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման վարկային համաձայնագիրը», որին նույնպես հավանություն է տվել գործադիրը: Բանկը տրամադրելու է 52 մլն ԱՄՆ դոլար վարկ, որով վերակառուցվելու են «Աշնակ» ենթակայանը, Երևանի ՋԷԿ-ի ենթակայանը, անհրաժեշտ սարքավորումներ են ձեռք բերվելու ենթակայանների և օդային գծերի սպասարկման և նորոգման համար և այլն:
Գործադիրը Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի առանձին հատվածների մակերևութային ճանապարհային աշխատանքներ իրականացնելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է մոտ 53.5 մլն դրամ:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք համապատասխանեցվել են ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի նոր զարգացումների հետ կապված ընդունված դրույթներին:
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության հետևանքով որսված գայլերի համար տրվող պարգևավճարի 100 հազար դրամը փոխարինվել է 123 հազար 346 դրամով: Կառավարության նախկին որոշման փոփոխության նպատակն է խրախուսել գայլերի թվաքանակի կարգավորումը, վերականգնել բնության մեջ խախտված էկոլոգիական հավասարակշռությունը, կանխարգելել ընտանի կենդանիներին և մարդկանց հասցվող վնասը:
ՀՀ կառավարություն