Լրահոս

16.04.2015 14:27


Մեկ գայլի մորթու դիմաց կվճարվ 123,346 դրամ

Մեկ գայլի մորթու դիմաց կվճարվ 123,346 դրամ

ՀՀ կառավարություն այսօր որոշել է մեկ գայլի մորթու դիմաց պետական բյուջեից վճարել 123,346 դրամ։ Նախկին 100 հազար դրամ էր հատկացվում։

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է՝ որսորդների դժգոհությունն էր առաջացրել հանգամանքը, որ «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններից հետո իրենք մեկ գայլի մորթու դիմաց ոչ թե 100 հազար, այլ՝ 75 հազար դրամ։

Կառավարության այս որոշումից հետո կրկին 100 հազար դրամ կստանան:

2015թ. որսած գայլերի դիմաց պարգևավճարների ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 24669.2 հազ.դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը