Թուրքիայի վարչապետի՝ Հայոց ցեղասպանությանն անդրադարձած խորհրդականը հեռացվել է
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայազգի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը պաշտոնանկ է արվել՝ իբրև թե տարիքի պատճառով, այն դեպքում, երբ 2014թ. հոկտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնում։
Նշենք, որ Մահչուփյանը հայտարարել էր, որ զարմանալին ոչ թե այն է, որ Հռոմի պապը հիմա է Ցեղասպանության մասին խոսում, այլ այն, թե ինչպես է այսքան տարի չի խոսել։ Նա նաև հավելել էր, որ սխալ կլինի Աֆրիայում և Բոսնիայում կատարվածը անվանել Ցեղասպանություն, իսկ հայերինը՝ ոչ։
Ի դեպ, «Hurriyet»-ը գրում է, որ Մահչուփյանը հեռացվել է դեռ մարտի 9-ին. փաստորեն, մինչ այս մտքերն արտահայտելը։

7or.am