9-րդ հարկից ցած նետված տղամարդուն «օգնե՞լ են» ինքնասպան լինել
64-ամյա երևանցու ինքնասպանության վարկածը կարծես թե հերքվում է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 9-րդ հարկի իր տան պատուհանից ցած նետված քաղաքացու մարմնի վրա դատաբժիշկները հայտնաբերել են այնպիսի վնասվածքներ, որոնք բնորոշ չեն ընկնելուն, ասել է թե՝ չէին կարող առաջանալ ընկնելու հետևանքով:
Բացի այդ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում մահացածի ընտանիքի մասին որոշ հետաքրքիր մանրամասներ պատմեցին նաև հարևանները: Նրանց խոսքով՝ Ա.Խանզադյանն ունեցել է 3 որդի, ապրել է նրանցից մեկի հետ:
Ընտանիքում, սակայն, խնդիրներ են եղել, հոր և որդու հարաբերությունները եղել են խիստ լարված, որդին ճնշել է հորը, հալածել, անգամ թույլ չի տվել օգտվել տան զուգարանից: Հարևանները պատմեցին նաև, որ ամբողջ բնակարանը վերանորոգելով` որդին հոր սենյակը թողել է շատ անմխիթար վիճակում: Եվ, այդուհանդերձ, կատարվածից հարևանները դեռ շոկի մեջ են. նրանք չեն հավատում, որ նույնիսկ այդ պայմաններում ապրելով՝ Ա.Խանզադյանն ընդունակ էր ինքնասպանության:
Այսպիսով, փաստորեն, թե՛ նրան լավ ճանաչող հարևանները, թե՛ մասնագետներն առաջ են քաշում այն վարկածը, որ տղամարդուն հնարավոր է՝ «օգնել են» ինքնասպան լինել:
9-րդ հարկից ցած նետված տղամարդուն «օգնե՞լ են» ինքնասպան լինել