Քաղաքական

16.04.2015 11:20


Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի որոշմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի որոշմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

«Դա անհիմն, կողմնակալ և անլուրջ որոշում է, որը երկակի ստանդարտների վառ օրինակ է», - այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է Հայաստանի և հայկական լոբբիի ճնշումների ներքո:

Հաջիևի խոսքով՝ որոշման չորրորդ կետն ուղղված է ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի դեմ: Այդ կետով Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջում է առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը: ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ այդպիսով Անկարային կոչ են անում անտեսել ադրբեջանական հողերի «օկուպացիան»:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը