Աշխարհ

16.04.2015 11:10


Քլինթոնը կոչ է արել ԱՄՆ սահմանադրության մեջ ներառել միասեռ ամուսնությունները

Քլինթոնը կոչ է արել ԱՄՆ սահմանադրության մեջ ներառել միասեռ ամուսնությունները

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, իր երկրի Գերագույն դատարանին կոչ է արել թույլատրել միասեռ ամուսնությունները ԱՄՆ բոլոր նահանգներում։ Նման միությունները, Քլինթոնի կարծիքով, պետք է գրանցվեն Սահմանադրության մեջ։

«Քլինթոնը պաշտպանում է նման ամուսնությունները և հույս ունի, որ Գերագույն դատարանը սեռական փոքրամասնությունների կողմից կլինի, և նրանց սահմանադրական իրավունքներ կշնորհի»,–հայտարարել է մամուլի քարտուղար Ադրիեն Էլրոդը։

Ինչպես նշել է «USA Today»–ը, Քլինթոնին հուզել է այդ հարցը Կենտուկի, Միչիգան, Օհայո և Թեննեսի նահանգներում միասեռ ամուսնությունների արգելքը վերանայող որոշման նախաշեմին։

Ավելի վաղ միասեռ զույգը, որը նկարահանվել է Քլինթոնի նախընտրական գովազդային հոլովակում, քաղաքական գործչին հրավիրել էր իր հարսանիքին։ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուն, սակայն, պատասխան դեռ չի տվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը