Հակառուսական պատժամիջոցներն Իտալիային 5 մլրդ եվրոյի վնաս են պատճառել
Իտալիան հակառուսական պատժամիջոցների հետևանքով ավելի քան 5 մլրդ եվրո է կորցրել, որում միայն գյուղատնտեսությունը 1,2 մլրդ եվրոյի վնաս է կրել։ Այս մասին հայտարարել է «Ինթեզա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆալլիքոն։
«Եվրոպական երկրների համար պատժամիջոցներն ավելի դրամատիկ հետևանքներ ունեցան, քան ՌԴ–ի։ Իտալիայում ռուսական կողմնորոշում ունեցող հատվածներում առանց աշխատանքի է մնացել մոտ 300 հազ մարդ»,–ասել է Ֆալլիքոն Կրասնոդարում «Ինտերֆաքս» գործակալությանը։
Պատժամիջոցների հետևանքով հսկայական վնաս է հասցվել տնտեսության այնպիսի ճյուղերի, ինչպիսիք են նորաձևության, կահույքի արդյունաբերությունը, մեքենաշինությունը, 50%–ով կրճատվել է Իտալիա ռուս զբոսաշրջիկների հոսքը։

7or.am