Լրահոս

16.04.2015 08:15


ԼՂՀ-ից դեպի Վարդենիս ճանապարհին արգելափակվել են ցեխակույտում

ԼՂՀ-ից դեպի Վարդենիս ճանապարհին արգելափակվել են ցեխակույտում

Ապրիլի 15-ին՝ ժամը 22.54-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ ԼՂՀ-ից դեպի Վարդենիս ավտոճանապարհին` ոսկու հանքի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 34-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 45 MM 400 պ/հ (վարորդ` Մ. Մ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 21 OL677 պ/հ (վարորդ` Վ. Հ.) ավտոմեքենաները` 2 ուղևորով):

***

Ապրիլի 15-ին՝ ժամը 11.37-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի Հրազդան քաղաքի «Ծովինար» ռեստորանի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ա. Բ.-ին (ծնվ. 1973թ.) պատկանող 34 PS 346 պ/հ ավտոմեքենան:

***

Ապրիլի 15-ին՝ ժամը 09.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ Դիլիջանի առաջին ոլորանում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 90-րդ կմ-ի մոտակայքում Լ. Թ.-ին (ծնվ. 1979թ.) պատկանող «ՎԱԶ 2106» 34 MO 140 պ/հ ավտոմեքենան թեքվել է ձորակը:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

Այս խորագրի վերջին նյութերը