Լրահոս

15.04.2015 16:58


Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ. ՊՍԺ–«Բարսելոնա», «Պորտու»–«Բավարիա»

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ. ՊՍԺ–«Բարսելոնա», «Պորտու»–«Բավարիա»

Այսօր կայանալու են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին փուլի վերջին երկու հանդիպումները։ ՊՍԺ–ն հյուրընկալելու է «Բարսելոնա»–ին, իսկ «Բավարիա»–ն արտագնա հանդիպում է ունենալու «Պորտու»–ի հետ։

«Պարի Սեն–Ժերմեն»–ը 2010 թվականից այդպես էլ չի կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչը։ Ավելին, 2 տարի առաջ ՊՍԺ–ին այդ փուլում դուրս թողեց հենց «Բարսելոնա»–ն։ Թիմերը ընթացիկ մրցաշրջանում մրցել են խմբային հանդիպումներում և երկու դեպքում էլ սեփական դաշտում փոխանակվել հաղթանակներով (3:2, 3:1)։

Այսօրվա մյուս խաղում պորտուգալական «Պորտու»–ն, ով թիմային պայքարում առաջ անցավ Դոնեցկի «Շախտյոր»–ից, իսպանական «Ատլետիկ»–ից և բելառուսական ԲԱՏԷ–ից, ինչպես նաև 1/8 եզրափակչում հաղթեց շվեյցարական «Բազել»–ին (1:1, 4:0), իր ուժերը կչափի «Բավարիա»–ի հետ։

Մյունխենցիների մոտ վնասվածքներ ունեն կիսապաշտպաններ Ֆրանկ Ռիբերին, Արեն Ռոբենը, Բաստիան Շվայնշտայգերը և Խավի Մարտինեսը, ինչպես նաև՝ պաշտպան Դավիդ Ալաբան։

Հանդիպումների մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22:45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը