Աշխարհ

15.04.2015 20:44


Կալինինգրադում շնաձուկը սատկել է նյարդային խանգարումից

Կալինինգրադում շնաձուկը սատկել է նյարդային խանգարումից

Կալինինգրադի կենդանաբանական այգում սատկել է այցելուների կողմից նյարդային խանգարման հասած շնաձուկը։

Հերձման ժամանակ պարզվել է, որ ձկան սիրտը շատ թույլ է եղել, և չի դիմացել լարվածությանը։ Մյուս օրգանները կանոնավոր են գործել։

«Շնաձկան այս տեսակը երկար չի ապրում անազատության մեջ։ Շնորհիվ լավ խնամքի՝ մեր շնաձուկն այստեղ ապրել է երկու տարի, որը, ձկնաբանների կարծիքով, բավական երկար ժամանակ է»,–ասել է կենդանաբանական այգու մամուլի ծառայության ներկայացուցիչ Եկատերինա Միխայլովան՝ հավելելով, որ այլևս չեն պահելու նման շնաձկների։

Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաև անցած նոյեմբերին։ Ձկանը նայելու եկածները համառորեն թակել են ջրավազանի ապակին՝ շնաձկանը նյարդային ցնցման հասցնելով։ Կենդանին անհանգիստ այս ու այն կողմ է նետվել, խփվել ապակուն և վնասել աչքն ու քիթը։ Ձկնաբանները որոշել են միառժամանակ մեկուսացնել կենդանուն այցելուներից և շնաձկան ապաքինման համար ջրավազան են լցրել հատուկ հանգստացնող ու հականեխիչ պատրաստուկներ։ Կարանտինից որոշ ժամանակ անց շնաձուկը հանգստացել է. սկսել է կանոնավոր սնվել և լողալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը