Լրահոս

15.04.2015 16:51


«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հեռանում է իր այդ պաշտոնից։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ակումբի գործադիր տնօրեն Յոահիմ Վատցկեն՝ հավելելով, որ Կլոպը պայմանագիրը խզելու խնդրանքով դիմել է իրեն։

Կլոպը «Բորուսիա»-ն կլքի մրցաշրջանի ավարտից հետո։

Նա այդ թիմի մարզիչն էր 2008 թվականից, իսկ պայմանագրի ժամկետը լրանալու էր 2018–ին։

Դորտմունդի «Բորուսիա»-ի նոր գլխավոր մարզչի պաշտոնում շրջանառվում է «Մայնց»-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուհելի անունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը