Գիտնականները մորեխներից կեր են ստեղծել կենդանիների համար
Ռուսաստանի Չելյաբինսկի ագրոինժեներական պետական ակադեմիայի գիտնականները մորեխներից սպիտակուցային կեր են ստեղծել կենդանիների համար, ինչպես նաև հատուկ սարքավորում՝ այն արտադրելու համար: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` մորեխներից պատրաստված ալյուրի սննդային արժեքը, այլ կերերի համեմատ, մի քանի անգամ բարձր է:
«Եթե խոզի կամ տավարի միսը պարունակում է մոտ 17 % սպիտակուց, իսկ ձուկը` 21 %, ապա մորեխների մեջ սպիտակուցի պարունակությունը կազմում է մոտ 75 %», - պատմել է նախագծի համահեղինակ Օլեգ Կրասիլնիկովը:
Ինչ վերաբերում է կերն արտադրող սարքին, ապա այն առաջին անգամ կիրառվելու է Ուզբեկստանում:
«Ցավոք սրտի, Չելյաբինսկի շրջանում դեռ չեն ցանկանում ներդնել մեր տեխնոլոգիան: Անցած տարի մեզ նույնիսկ 300 հազ ռուբլի գրանտ էին առաջարկել՝ նորարարական արտադրությունը զարգացնելու համար: Սակայն այդ գումարը մենք այդպես էլ չենք ստացել, մինչդեռ Հարավային Ուրալի դաշտերի վրա ամեն տարի հարձակվում են մորեխների ահռելի պարսեր», - ասել է նախագծի ղեկավար Պյոտր Սվեչնիկովը:

7or.am