Աշխարհ

15.04.2015 16:14


ԿՀՎ ծեր աշխատակիցը խոստովանել է, որ ինքն է սպանել Մերիլին Մոնրոյին

ԿՀՎ ծեր աշխատակիցը խոստովանել է, որ ինքն է սպանել Մերիլին Մոնրոյին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին սպա, 78-ամյա Նորման Հոջեսը հայտարարել է, որ 1959–1972թթ. 37 սպանություն է կատարել ԱՄՆ կառավարության հրամանով։ Հոջեսը խոստովանել է, որ հենց ինքն է մահացու ներարկում արել դերասանուհի Մերիլին Մոնրոյին։ Այս մասին գրում է «Ռեգնում»–ը՝ «worldnewsdailyreport.com» կայքին հղումով։

Ծեր տղամարդը տեղափոխվել է Վիրջինիա նահանգի հոսպիտալ, որտեղ էլ խոստովանել է իր հանցանքները։ ԿՀՎ նախկին աշխատակիցը հայտնել է, որ իր պետի՝ մայոր Ջեյմս «Ջիմմի» Հեյվորթի հրահանգով՝ սպանել է այն մարդկանց, «որոնք կարող էին սպառնալ երկրի անվտանգությանը»։

Արհեստավարժ «հնգյակի» (որոնցից մեկն էլ Հոջեսն էր) զոհերից են եղել քաղաքական ակտիվիստներ, պրոֆմիության առաջնորդներ, գիտնականներ և նկարիչներ, «որոնց գաղափարները սպառնում էին ԱՄՆ շահերին»։

Ըստ Հոջեսի՝ Մերիլին Մոնրոն առաջին կինն էր, որին ինքը սպանել է, և չի զղջում դրա համար, քանի որ ապացույցներ կային, որ դերասանուհին սիրային կապի մեջ է ոչ միայն Քենեդիի, այլև Ֆիդել Կաստրոյի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը