Ապրիլի 14-ին Ծաղկաձորի Չարենցի փողոցի տներից մեկին հարակից շինությունում տղամարդ է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։
«7օր»–ի տեղեկություններով՝ նա մոլոկան էր, ամուսնած, չափահաս երեխաներ ուներ։ Թե ինչն է դրդել ինքնասպանության, ծաղկաձորցիները չեն կարողանում ասել։ Մեր թղթակցի հետ զրույցում նրանք պատմել են, որ ինքնասպանություն գործածը բավականին համեստ, աշխատասեր մարդ էր։ Ժամանակին «Ջրմուղում» է աշխատել, հող ունեին, կնոջ հետ մշակում էին։
Տեղի բնակիչները նաև պատմել են, որ երբ 90–ականներին Ծաղկաձորի մոլոկաններից շատերը հեռանում էին Ռուսաստան, նա հրաժարվել է լքել Հայաստանը՝ ասելով. «Ես ձեզանից հայ եմ, ինչի՞ պիտի գնամ»։
Նշենք, որ ինքնասպանությունից առաջ տղամարդը գրություն է թողել՝ խնդրելով իր արարքի համար որևէ մեկինչմեղադրել:
Ծաղկաձորում մոլոկան է ինքնասպանություն գործել
Ապրիլի 14-ին Ծաղկաձորի Չարենցի փողոցի տներից մեկին հարակից շինությունում տղամարդ է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։
«7օր»–ի տեղեկություններով՝ նա մոլոկան էր, ամուսնած, չափահաս երեխաներ ուներ։ Թե ինչն է դրդել ինքնասպանության, ծաղկաձորցիները չեն կարողանում ասել։ Մեր թղթակցի հետ զրույցում նրանք պատմել են, որ ինքնասպանություն գործածը բավականին համեստ, աշխատասեր մարդ էր։ Ժամանակին «Ջրմուղում» է աշխատել, հող ունեին, կնոջ հետ մշակում էին։
Տեղի բնակիչները նաև պատմել են, որ երբ 90–ականներին Ծաղկաձորի մոլոկաններից շատերը հեռանում էին Ռուսաստան, նա հրաժարվել է լքել Հայաստանը՝ ասելով. «Ես ձեզանից հայ եմ, ինչի՞ պիտի գնամ»։
Նշենք, որ ինքնասպանությունից առաջ տղամարդը գրություն է թողել՝ խնդրելով իր արարքի համար որևէ մեկին չմեղադրել:
7or.am