Լրահոս

15.04.2015 13:49


Հինգշաբթի օրը՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն

Հինգշաբթի օրը՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն

Շուրջ մեկ ամիս է, ինչ Փաստաբանների պալատում առաջ քաշվեց մի ծրագիր, ըստ որի յուրաքանչյուր հինգշաբթի ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ սոցիալական դիրքից, կարող են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը մանրամասնել է նախագծի գործունեությունը:

ՙՆկատի ունենալով, որ Հանրային պաշտպանի գրասենյակը իրականացնում է անվճար խորհրդատվություն ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում՝ քրեական վարույթներ իրականացնող նախադրույթ իրականացնոող, կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին ազատել իրավաբանական օգնության վճարից և տրամադրել անվճար հանրային պաշտպան և նկատի ունենալով այն հանգամանքը, որ կան որոշ կատեգորիաներ, որոնք 13 են և կարող են ստանալ անվճար խորհրդատվություն՝ նախատեսված փաստաբանության մասին օրենքով, շրջանակը սրանով ավարտվում է: Այս իսկ պատճառով մենք որոշեցինք անվճար իրավաբանական խորհրդատվություն տալ այն խավերին, որոնց օրենքով չի հասնում: Փաստաբանական դպրոցի հիմնադրամի հետ համատեղ որոշվեց, որ ամեն հինգշաբթի ժամը 10:00-17:00 իրականացնել անվճար խորհրդատվություն բոլորի համար՚:

Խորհրդատվությունը տրվում է թե՜ քաղաքացիական, թե՜ քրեական և թե՜ վարչական գործերով: Այն կարող է լինել ոչ միայն բանավոր, այլ նաև առանձին դեպքերում գրավոր խորհրդատվություն՝ կազմել դիմումներ, բողոքներ, հայցադիմումներ:

ՙՍրանով բեռնաթափվում է նաև մնացած օրերին կատարվող հանրային պաշտպանի գործը և գործնթացն արագացվում է բոլորի համար,–նշել է Մելանյա Առուստամյանը:

Եթե գործը մտնում է դատարան այդ ժամանակ ևս նշանակվում է ներկայացուցիչ և գործը մինչև վերջ շարունակվում է:

Ըստ վիճակագրության անցյալ տարվա առաջին եռամսյակում քաղաքացիական և վարչական գործերով դիմումներ եղել են մոտ 75-ը, 2015 թ.-ին արդեն՝ 290: ՙՎերջին 3 հինգշաբթի օրվա ընթացքում սպասարկվել են մոտ 100 այցելու՚,-տեղեկացրել է ՀՊԳ ղեկավարը:

Ծրագրի համար ժամկետներ չնշվեցին: ՙԱյս ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, ինչքան որ խորհրդատվության պահանջը լինի, քանի որ տեսնում են, որ քաղաքացիներն ունեն դրա կարիքը՚,-եզրափակել է Առուստամյանը:

Փաստաբանների պալատ

Այս խորագրի վերջին նյութերը