Արմեն Պողոսյանը քաղաքապետարանին խնդրել է այլևս իրեն թուղթ չուղարկել
Դպրոցականների՝ անվճար թատրոն և մշակութային այլ կենտրոններ մուտքը թույլատրելու համար Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը դիմել է քաղաքապետարանին։ Ողջ տարվա համար, ըստ նրա, դա կարժենա 70 մլն դրամ:
«Այն երեխան, ով լսում է «Արշակ Երկրորդ» օպերան կամ «Անուշը», այլ կերպ է դաստիարակվում: Ի պատասխան՝ քաղաքապետարանից ինձ կես կգ թուղթ ուղարկեցին, և ես հիմա հայտարարում եմ, որ այլևս ինձ թուղթ չուղարկեն, քանի որ դրա մեջ որևէ բովանդակություն չկա»,- լրագրողներին ասել է Պողոսյանը՝ հավելելով, որ նամակներից մեկում էլ իրեն առաջարկել են դիմել Մշակույթի և Կրթության նախարարություններին։
Բանախոսն անդրադարձել է նաև Բաղրամյան փողոցում՝ Գրողների միության բակում տեղի ունեցող շինարարությանը. «Այս պահին այնտեղ խոտածածկ տարածքը վերածվել է բետոնի: Քաղաքապետարանից իմ նամակին պատասխանել են, որ շինարարություն տեղի չի ունենում. բարեկարգման աշխատանքներ են կատարվում»,- նկատել է Պողոսյանը։

7or.am