Քաղաքական

15.04.2015 13:43

Փաստաբան. «Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»

Փաստաբան. «Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»

Փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների կալանավորմանը՝ նշել է, որ թեև նրանց բնակարանների խուզարկությունն ու ձերբակալությունները սկսվել են ապրիլի 7-ին, սակայն գործը հարուցված է եղել փետրվարի 18-ից։ Փետրվարի 24-ին 29 հոգուց բաղկացած քննչական խումբ է ստեղծվել՝ ՀԿԳ քննչական վարչության գրեթե բոլոր քննիչների մասնակցությամբ:

–Արամ Հակոբյանի նկատմամբ կիրառվեց գրավը, քանի որ հարևանի տանն էին սխալմամբ տեղադրել ռումբը: Սա կլասիկ հանձնարարականի ոչ պատշաճ ու ոչ լիարժեք կատարում է։ Պետությունը քաղաքական հետապնդման շրջանակներում սցենար է մշակել, որը ձախողվել է կատարողների անփութության պատճառով, –ասել է Տ. Եգորյանը՝ հավելելով, որ բոլորի կալանավորման 8-10–էջանոց որոշումները գրվել են 25-40 րոպեում, այսինքն՝ նախապես սևագրված են եղել:

Փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ ավելացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Իսկ փաստաբան Արա Զաքարյանը նշել է, որ քրեական գործով որևէ հանգամանք չկա, որը կապացուցի զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։