Լրահոս

15.04.2015 13:25


Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 14-ին Չիլիի խորհրդարանի Պատգամավորների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ բանաձև է ընդունել:

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ բանաձևը ցավակցություն է հայտնում հայ ժողովրդին և դատապարտում է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայեր են սպանվել:

Բանաձևը կոչ է անում Չիլիի կառավարությանը` միանալ ՄԱԿ-ի 1985թ. փոքրամասնությունների նկատմամբ խտրականության կանխարգելման և պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից ընդունված որոշմանը, որն ամրագրում է տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը որպես ցեղասպանություն ու պահանջում է միջազգային հանրությունից և թուրքական կառավարությունից բարոյական փոխհատուցում:

2007թ. հունիսի 5-ին Չիլիի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև էր ընդունել:

Չիլիի պատգամավորների պալատի սույն որոշումն ամբողջացնում է Չիլիի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Այս խորագրի վերջին նյութերը