Լրահոս

15.04.2015 12:40


Վարույթ են ընդունվել գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

Վարույթ են ընդունվել գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը

2013 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի կերպովպահած չպարզված պայթուցիկ նյութի միջոցով դիտավորությամբ վնասել է քաղաքացի Գրիշա Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենան` վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բացի այդ, 2013 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակելիս դիտավորությամբ վնասել է նաև քաղաքացի Գրիշա Մ.-ին պատկանող մյուս ավտոմեքենան` պատճառով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործերով վարույթները կասեցվել են` գործով որպես մեղադրյալ ներգրավվող անձի անհայտ լինելու պատճառով:

Քրեական գործերով կասեցված վարույթները վերսկսվել են և ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը