Կարծիք

15.04.2015 11:48


ՄԻՊ–ի պարզաբանումը ընտանեկան նպաստ ստանալու գործընթացի մասին

ՄԻՊ–ի պարզաբանումը ընտանեկան նպաստ ստանալու գործընթացի մասին

Քաղաքացիները հաճախ մեզ հարցնում են, թե ում պետք է դիմեն և ինչ փաստաթղթեր ներկայացնեն ընտանեկան նպաստ ստանալու համար:
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունեն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան անդամ և ճանաչվում են անապահով:
Այսպես, ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը մյուսների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային մարմին՝ ներկայացնելով՝

• դիմում-հայտարարագիր
• իր ընտանիքի անապահովության մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:
Եթե առկա չեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, տարածքային կենտրոնը նույն օրը դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:
Բոլոր փաստաղթերի առկայության դեպքում սոցիալական ծառայության տարածքային մարմինը նպաստը տրամադրելու հարցը պարտավոր է քննարկել և որոշում ընդունել 30 օրվա ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը