Լրահոս

15.04.2015 11:42


Էջմիածնում սպանվածը նախկինում եղել է դատված

Էջմիածնում սպանվածը նախկինում եղել է դատված

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 15-ին՝ ժամը 01.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է 1964 թ. ծնված, նախկինում դատված Հայկարամ Գրիգորյանի դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած:
Կատարվում է քննություն:

Իսկ «shamshyan.com»–ը գրում է, որ սպանվածը նախկինում եղել է դատապարտված: Եղբայրը երկար տարիներ բնակվում է Ռուսաստանում, ով զբաղվում է բիզնեսով, իսկ հայրը երկար տարիներ աշխատել է Էջմիածնի «ԳԱԻ» պետ, հորեղբայրը՝ դատավոր: Ամուսնացած էր, 2 տղաները վերջերս էին վերադարձել Միացյալ Նահանգներից. օրեր առաջ կազմակերպել էր իր թոռան մկրտությունը և առաջիկայում պետք է նշաներ մյուս որդուն: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ կրակոցներն արձակել են 6-7 անգամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը