Աշխարհ

15.04.2015 11:22


ՄԱԿ–ը դերասան Դենիել Քրեյգին նշանակել է ականների վերացման պատասխանատու

ՄԱԿ–ը դերասան Դենիել Քրեյգին նշանակել է ականների վերացման պատասխանատու

Բրիտանացի հայտնի դերասան Դենիել Քրեյգը պաշտոնապես նշանակվել է ականների և պայթյունավտանգ զինամթերքի վերացման համար պատասխանատու համաշխարհային պայքարողի պաշտոնում: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, գերատեսչության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշանակման արարողությունն անցկացրել է Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում։

«Որպես գործակալ 007՝ Քրեյգն ունի «սպանելու արտոնագիր»: Իսկ այսօր մենք նրանք տալիս են «մարդկանց փրկելու արտոնագիր»», – հայտարարել է ՄԱԿ մամուլի քարտուղար Սթեֆան Դյուժարիքը:

Հայտնի է նաև, որ պաշտոնը շնորհվել է Քրեյգին 3 տարի ժամկետով. այդ ընթացքում նա պետք է տարածի ականների և պայթյունավտանգ զինամթերքի վերացմանն ուղղված ՄԱԿ-ի գործունեության մասին տեղեկությունները, ինչպես նաև փնտրի քաղաքական և ֆինանսական աջակցություն այդ նպատակին հասնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը