ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը չի արտաբերել «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, հայտարարել է. «ԱՄՆ նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս ճանաչել են այդ պատմական փաստը և կիսում են Օսմանյան կայսրության վերջինօրերին 1.5 միլիոն հայերի ջարդերի վիշտը»։
Նա հավելել է, որ դրանց լիակատար ճանաչումը բխում է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ շահերից։ Այս մասին հայտնում է Պետքարտուղարության պաշտոնական կայքը։
Հարֆը նաև ներկայացրել է կոտորածների կանխարգելման հարցում ԱՄՆ վարչակազմի սկզբունքը՝ ազգերնավելիուժեղ են դառնում, երբ ճանաչում են իրենցանցյալիցավոտդրվագները,և հաշվինստում դրանց հետ։
ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը չի արտաբերել «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, հայտարարել է. «ԱՄՆ նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս ճանաչել են այդ պատմական փաստը և կիսում են Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայերի ջարդերի վիշտը»։
Նա հավելել է, որ դրանց լիակատար ճանաչումը բխում է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ շահերից։ Այս մասին հայտնում է Պետքարտուղարության պաշտոնական կայքը։
Հարֆը նաև ներկայացրել է կոտորածների կանխարգելման հարցում ԱՄՆ վարչակազմի սկզբունքը՝ ազգերն ավելի ուժեղ են դառնում, երբ ճանաչում են իրենց անցյալի ցավոտ դրվագները, և հաշվի նստում դրանց հետ։
7or.am