Աշխարհ

15.04.2015 10:40


Ինտերպոլը դադարեցրել է վրաց նախկին նախարար Ադեիշվիլիի որոնումները

Ինտերպոլը դադարեցրել է վրաց նախկին նախարար Ադեիշվիլիի որոնումները

Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ Ինտերպոլը դադարեցրել է այդ երկրի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի որոնումները։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ համապատասխան տեղեկատվությունը գերատեսչությունը ստացել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից։

Իր որոշումն Ինտերպոլը հիմնավորել է այն փաստով, որ Ադեիշվիլին փախստականի կարգավիճակ է ստացել մի երկրում։ Վրաստանի դատախազությունից նշել են, որ չգիտեն՝ որ երկրի մասին է խոսքը, և Ինտերպոլն էլ չի համաձայնեցրել իր որոշումը վրացական կողմի հետ։

Ադեիշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար Վրաստանը դիմել էր Ինտերպոլի միջնորդությանը 2013–ի հունվարի 10–ին, իսկ արդեն նույն տարվա նոյեմբերից նախկին նախարարը հետախուզման մեջ հայտարարվեց կամիր շրջաբերականով։

Ադեիշվիլիի դեմ Վրաստանում մի քանի գործ է հարուցված։ Նա մեղադրվում է ուրիշի գույքն ապօրինի յուրացնելու, ինչպես նաև խոշտանգումների կազմակերպմանը մասնակցելու համար։

2012–ին՝ «Վրացական երազանքի»՝ իշխանության գալու ժամանակ, Ադեիշվիլին Վենգրիայում էր, ավելի ուշ՝ Ուկրաինայում, որտեղ ներգրավված էր հակակոռուպցոին օրենսդրության մշակման խմբում։ Վրաստանը պահանջել է Ուկրաինայից արտահանձնել Ադեիշվիլիին և նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, սակայն Կիևը հրաժարվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը