ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի Մելքումովի փողոցում գտնվող ավտոլվացման կետի սեփականատերը հունվարի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ լուսաբացին՝ ժամը 5-ի սահմաններում, կոտրելով նշված կետում տեղադրված էլեկտրական սարքավորման դռնակը՝ գողացել են սարքի մեջ գտնվող դրամընդունիչը և համակարգիչը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ գողություն կատարողը՝ 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն, հայտնաբերվել և խոստովանական ցուցմունք է տվել՝ նշելով, որ դրամարկղում առկա է եղել 40.000 դրամ: Կատարվում է քննություն:
Գողություն ավտոլվացման կետում
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի Մելքումովի փողոցում գտնվող ավտոլվացման կետի սեփականատերը հունվարի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ լուսաբացին՝ ժամը 5-ի սահմաններում, կոտրելով նշված կետում տեղադրված էլեկտրական սարքավորման դռնակը՝ գողացել են սարքի մեջ գտնվող դրամընդունիչը և համակարգիչը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ գողություն կատարողը՝ 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն, հայտնաբերվել և խոստովանական ցուցմունք է տվել՝ նշելով, որ դրամարկղում առկա է եղել 40.000 դրամ:
Կատարվում է քննություն: