Պուտինը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին С-300 մատակարարելու հարցը
Իսրայելական կողմի նախաձեռնությամբ՝ նախօրեին հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլ. Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել Վլ. Պուտինի՝ Իրանին ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարերու արգելքը չեղարկելու որոշման վերաբերյալ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Նեթանյահուի մտահոգության հետ կապված՝ Պուտինը հանգամանորեն բացատրել է ռուսական իշխանությունների նման քայլի տրամաբանությունը՝ մասնավորապես շեշտադրելով այն փաստը, որ С-300 համակարգն ունի պաշտպանական բնույթ, և չի սպառնա Իսրայելի և մերձավորարևելյան տարածաշրջանում որևէ այլ երկրի անվտանգությանը։
Կողմերը քննարկել են նաև հրատապ այլ հարցեր միջազգային և տարածաշրջանային օրակարգից։

7or.am