Աշխարհ

15.04.2015 09:20


Լավրով. «Ուկրաինա խաղաղապահներ չեն ուղարկվի»

Լավրով. «Ուկրաինա խաղաղապահներ չեն ուղարկվի»

Բեռլինում ավարտվել են «նորմանդյան քառյակի» բանակցությունները։ Ինչպես հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «քառյակի» ԱԳՆ ղեկավարները ևս մեկ անգամ հաստատել են իրենց համախոհությունը մինսկյան պայմանավորվածությունների իրագործմանը։

Առաջինը Բեռլինից մեկնել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը, և բանակցությունների արդյունքներն ամփոփող փաստաթուղթը մշակել են ՌԴ, Ուկրաինայի և ԳԴՀ ԱԳՆ ներկայացուցիչները։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ բանակցությունների ավարտին Լավրովը հայտնել է, որ Ուկրաինա չեն ուղարկվի խաղաղապահ ուժեր։

Որոշվել է նաև չորս աշխատանքային խումբ ստեղծել, որոնք պետք է զբաղվեն անվտանգության, ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու, ռազմագերիների փոխանակման, Ուկրաինայի արևելքում տնտեսական իրավիճակի բարելավման խնդիրներով: Կշարունակվի ծանր զինտեխնիկայի, այդ թվում՝ 100 մմ-ից փոքր տրամաչափի զենքերի, զրահամեքենաների և տանկերի դուրսբերումը Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունների ճակատային գծից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը