Լրահոս

14.04.2015 22:17


Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի 2015 թվականի Եվրոպայի առաջնությունը:

armsport.am–ը հայտնում է, որ այսօր` ապրիլի 14-ին կայացան տղամարդկանց 77 կգ քաշային կարգի մրցումները: Հայաստանը տվյալ քաշային կարգում ներկյացնում էին Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:

Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը գլխավերևում պահեց 164 կիլոգրամը` նվաճելով փոքր ոսկին: Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ-ով փոքր արծաթե մեդալին արժանացավ:

Հրումում Անդրանիկ Կարապետյանը 186 կգ բարձրացրեց, իսկ Տիգրանը 2-րդ մոտեցումով 191 կիլոգրամը հրեց (երկամարտի 351 կգ), իսկ ռուս մարզիկը ձախողեց 3-րդ մոտեցումը, որը ոսկե մեդալ բերեց Տիգրան Մարտիրոսյանին, ով հրաժարվեց 3-րդ մոտեցումից: Երկամարտի 350 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը մեծ բրոնզե մեդալին արժանացավ:

Մանրամասները՝ armsport.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը