Լրահոս

14.04.2015 22:03


Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև

Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև

Ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև:

Բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:

Ստորև ներկայացվում է բանաձևի տեքստի ամբողջական թարգմանությունը:

Չեխիայի Հանրապետության Խորհրդարան
Պատգամավորների պալատ
2015
7-րդ նստաշրջան

76-րդ բանաձև

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 17-րդ հանդիպում

2015թ. ապրիլի 14

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
___________________________________________________
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝

Վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948թ. դեկտեմբերի 9-ի 260-րդ (III) բանաձևը, որը հայտնի է նաև որպես «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիա, և որը Չեխոսլովակիայի Հանրապետությունում հրապարակվել է արտաքին գործերի նախարարի 1955թ. ապրիլի 28-ի համար 32/1955 հրամանագրով,

Հաշվի առնելով հասանելի փաստերը, ինչպես նաև՝ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի վկայությունները, նկատի ունենալով Եվրոպական խորհրդարանի, Ուրուգվայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Սլովակիայի, Վատիկանի և այլ պետությունների խորհրդարանների ու այլ օրենսդիր ու գործադիր մարմինների որոշումները,

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որը ոգեկոչվում է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից 2015թ. ապրիլի 24-ին,

Հայտնում է իր ցավակցությունն ու համերաշխությունն աշխարհի հայությանը և, միևնույն ժամանակ, ոգեկոչում է նաև ասորիների, Փոքր Ասիայի հույների և եզդիների կոտորածները,

Անդրադառնում է այդժամանակյա միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի անբավարար վիճակին, որը հնարավոր դարձրեց ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ճնշումների աննախադեպ աճը և նախանշեց 20-րդ դարում նմանատիպ իրադարձությունները, այդ թվում՝ Շոան,

Դատապարտում է նման գործողությունների, ինչպես նաև՝ այլ ցեղասպանությունների ծանրության նվազեցումը կամ ժխտումը,

Կոչ է անում միջազգային հանրությանը՝ կանխելու մարդկության դեմ հանցագործություններն աշխարհի ցանկացած հատվածում և վեճերը կարգավորելու խաղաղ միջոցներով:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը