«Alaska Airlines»–ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել քնած բեռնակրի պատճառով
«Alaska Airlines»–ի ինքնաթիռը ստիպված էր վերադառնալ ամերիկյան օդանավակայան ուղեբեռի բաժնում բեռնակրին մոռանալու պատճառով։
Ինչպես նշվում է ավիաընկերության կայքում, 448–րդ չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը մեկնում էր Լոս Անջելես, վերադարձել է Սիեթլ անմիջապես այն բանից հետո, երբ ուղեբեռի բաժնից թակոցներ են լսվել։ Օդանավի հրամանատարը վթարային վայրէջքի որոշում է ընդունել։ Ինքնաթիռն օդում է մնացել 14 րոպե։
Պարզվել է՝ բեռնակիրը ստուգել է ինքնաթիռի տեխնիկական վիճակը և քնել բեռների խցում։
«Alaska Airlines»–ից նշել են, որ նա չի տուժել, սակայն հիվանդանոց է տարվել բուժզննման համար։

7or.am