ՀՀ ԱԺ–ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ:
Ողջունելով ԵԽԽՎ նախագահին` Էլինար Վարդանյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի կատարած աշխատանքները, գործունեության ոլորտները, օրինագծերի ստեղծման, մշակման եւ ընդունման գործընթացը: Նա կարեւորագույն ձեռքբերում է համարել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը: Տիկին Վարդանյանը կարեւորել է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին ստամբուլյան կոնվենցիայի դրույթները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հասարակական կազմակերպությունների եւ օրենսդրական աշխատանքում ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցեր:
Էլինար Վարդանյանը հանդիպել է Անն Բրասերի հետ

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ այլ հարցերի: