Լրահոս

14.04.2015 13:41


Հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է «Հայփոստ»-ի աշխատակցի դին

Հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է «Հայփոստ»-ի աշխատակցի դին

Սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր Բանակի փողոցի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու դի կա: Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի բնակիչ, 36-ամյա Վիգեն Հայրոյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Տեղում հայտնաբերվել է նաև «Renault» մակնիշի 315 LV 61 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում է «Հայփոստ» ընկերությանը: Հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր «Հայփոստ» ընկերությունում՝ որպես վարորդ-ուղեկցող:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը