Տնտեսական

14.04.2015 13:37


Հայթյան. ««Սեռի» տեսակի հաց այսօր չի վաճառվում»

Հայթյան. ««Սեռի» տեսակի հաց այսօր չի վաճառվում»

Այսօր մեր երկրում պետք է 4 տեսակի ալյուրով հաց թխվի, մինչդեռ իրականում միայն մեկ՝ բարձր տեսակի ալյուր է օգտագործվում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Ռուբեն Հայթյանը։

«Սեռի» տեսակի հաց այսօր չի վաճառվում. պետք է թեփազատված ցորենի ալյուրից հաց պատրաստել: Ցավոք, այդ դրվածքը չի պահպանվում,–նկատել է Հայթյանը։

Բանախոսի հավաստմամբ՝ երկրորդ տեսակի հացին արհեստական գույն են տալիս.

–Իրենք ասում են, որ դոշաբով են գույն տալիս, բայց դա այդպես չէ. եթե նման բան լիներ, ինքնարժեքը բարձր կլիներ։

Բացի այդ, նա նշել է, որ հացամթերքի շուկայում բարձիթողի է սանիտարական վիճակը.

–Հացը արտադրամասից խանութ տեխափոխում են ավտոմեքենաների բեռնախցիկներում, որտեղ ոչ մի հիգիենիա պահպանված չէ։

Ի թիվս այդ ամենի՝ մասնագետը հավելել է, որ հացի վրա չկա մակնշում, որ հայտնի լինի՝ ինչ տեսակի ալյուրից է պատրաստվել, մինչև քանի աստիճան ջերմաստիճանի պայմաններում կարող է պահվել և այլն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը