Լրահոս

14.04.2015 15:19


Համագյուղացին հարվածել է կնոջը, վերջինիս ամուսինն էլ դանակահարել է համագյուղացուն

Համագյուղացին հարվածել է կնոջը, վերջինիս ամուսինն էլ դանակահարել է համագյուղացուն

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 1977 թ. ծնված Աննա Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, համագյուղացին՝ 1993 թ. ծնված Պերճ Թ.-ն, տանը վիճաբանել է իր և ամուսնու հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել իր գլխին ու թիկունքին, ինչը տեսնելով՝ իր ամուսինը` 1965 թ. ծնված Ալեքսան Մ.-ն, խոհանոցային դանակով հարվածել է Պերճ Թ.-ի թիկունքին և պատճառել մարմնական վնասվածք:
Դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը