Օրավարձով վերցրել է 800 դոլարանոց սարքն ու 40.000 դրամի դիմաց գրավադրել գրավատանը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Արաբկիրի 49-րդ փողոցի թիվ 14 տան մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արտակ Ս.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 5-ին Երևանի Մ. Հերացու փողոցի 20 շենքի բնակարաններից մեկում 1966 թ. ծնված Արմեն Ի.-ից օրավարձով վերցրել է 800 դոլար արժողությամբ լուսանկարչական սարք, որը նույն օրը 40.000 դրամի դիմաց գրավադրել է Իսահակյան փողոցում գտնվող գրավատանը: Կատարվում է հետաքննություն:
Օրավարձով վերցրել է 800 դոլարանոց սարքն ու 40.000 դրամի դիմաց գրավադրել գրավատանը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Արաբկիրի 49-րդ փողոցի թիվ 14 տան մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արտակ Ս.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 5-ին Երևանի Մ. Հերացու փողոցի 20 շենքի բնակարաններից մեկում 1966 թ. ծնված Արմեն Ի.-ից օրավարձով վերցրել է 800 դոլար արժողությամբ լուսանկարչական սարք, որը նույն օրը 40.000 դրամի դիմաց գրավադրել է Իսահակյան փողոցում գտնվող գրավատանը:
Կատարվում է հետաքննություն: