Աշխարհ

14.04.2015 18:54


2017թ. հոկտեմբերին Երկիրը կարող է հսկայական աստերոիդի հետ բախվել

2017թ. հոկտեմբերին Երկիրը կարող է հսկայական աստերոիդի հետ բախվել

Տեխասյան համալսարանի գիտնական, աստղագետ Ջուդիթ Րիսը կարծում է, որ հսկայական երկնաքարը, որը Երկրին կմոտենա 2017թ. հոկտեմբերին, կարող է անուղղելի վնաս հասցնել մեր մոլորակի հետ բախման գոտիներում։

Ամերիկուհի հետազոտողի նախնական հաշվարկներով՝ 2012 ТС4 նոր աստերոիդի լայնությունը 40 մետր է, որը Երկրի հետ բախման դեպքում հսկայական ավերածությունների պատճառ կդառնա՝ մի քանի անգամով գերազանցելով Չելյաբինսկի շրջանում 2013թ. փետրվարին ընկած ավելի փոքր մետեորիտի ավերիչ հետևանքները։

«TheMirror»–ի փոխանցմամբ՝ մետեորիտը ներկայումս 95 հազ կմ հեռավորության վրա է, սակայն Եվրոպական տիեզերական գործակալությունից Րիսի գործընկեր Դեթլեֆ Քոշնին էլ Երկրի և աստերոիդի բախման հավանականությունը գնահատում է միլիոնից մեկ հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը