Որոշվել է շարունակել ծանր զինտեխնիկայի դուրսբերումը Դոնբասից
Ինչպես ավելի վաղ գրել էինք, գերմանական Բորզիգ վիլլայում այսօր մեկնարկել է «նորմանդյան քառյակի» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) արտգործնախարարների հանդիպումը։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ որոշում է կայացվել շարունակել ծանր զինտեխնիկայի, այդ թվում՝ 100 մմ-ից փոքր տրամաչափի զենքերի, զրահամեքենաների և տանկերի դուրսբերումը Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունների ճակատային գծից։
Արտգործնախարարները նաև որոշել են չորս աշխատանքային խումբ ստեղծել, որոնք պետք է զբաղվեն անվտանգության, ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու, ռազմագերիների փոխանակման, Ուկրաինայի արևելքում տնտեսական իրավիճակի բարելավման խնդիրներով:

7or.am