Աշխարհ

14.04.2015 10:40


Պան Գի Մունի ներկայացուցիչ. ««Ցեղասպանություն» ձևակերպման հարցում պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացնել»

Պան Գի Մունի ներկայացուցիչ. ««Ցեղասպանություն» ձևակերպման հարցում պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացնել»

Ապրիլի 13-ին Նյու Յորքում ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ներկայացուցիչը հայտարարել է, որ 1915 թվականի դեպքերը Օսմանյան կայսրությունում դաժան հանցագործություն են եղել. «Ինչ վերաբերում է «ցեղասպանություն» ձևակերպմանը, ապա այս հարցում պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացնել»,-նշել է նա:

Պան Գի Մունի ներկայացուցիչն ասել է. «Հռոմի պապի խոսքերը՝ առաջին ցեղասպանության վերաբերյալ, մենք անպայման հաշվի կառնենք: Սակայն պետք է հասկանալ, որ դա շատ զգացմունքային հարց է, որ մենք նման պաշտոնական ձևակերպում տանք»:
Փաստանցի կարելի է արձանագրել, որ Պան Գի Մունը հրաժարվում է 1915-ի դեպքերը ցեղասպանություն որակելուց:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը