Լավրովը Բեռլին է ժամանել՝ «նորմանդյան քառյակի» բանակցություններին (տեսանյութ)
Սերգեյ Լավրովը Բեռլին է մեկնել՝ մասնակցելու «նորմանդյան քառյակի»՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով բանակցություններին։ Ուկրաինայի խնդրով քննարկումները կկայանան Բորզիգ վիլլայում։
«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ՌԴ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը, Լորան Ֆաբիուսը և Պավել Կլիմկինը կքննարկեն մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։ Խոսքը հատկապես համաձայնության քաղաքական մասի իրագործման մասին է։
ԱԳՆ ղեկավարների բանակցությունների արդյունքն էլ կդառնա գերմանական Լյուբեքում Մեծ յոթնյակի (G7) երկրների առաջնորդների մասնակցությամբ ապրիլի 14–ին կայանալիք գագաթաժողովի հիմնական թեման։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Կիևը պատրաստվում է «նորմանդյան քառյակի»՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպմանը քննարկել Դոնբաս խաղաղապահ ուժերի առաքման հարցը։ ՌԴ–ն էլ իր հերթին քանիցս հայտարարել է, որ ուկրաինացի առաջնորդի «խաղաղապահ» նախաձեռնությունը շեղում է բոլորի ուշադրությունը Կիևի՝ մինսկյան պայմանավորվածությունները չիրագործելու փաստից։

7or.am