Ուկրաինային մատակարարվող գազի զեղչը կվերանայվի 3 ամիսը մեկ
Ուկրաինային մատկարարվող գազի համար զեղչ կսահմանվի յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Այս մասին, «Ռոսիա 24»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
«Զեղչի չափը կսահմանվի յուրաքանյուր եռամսյակը մեկ՝ ելնելով այդ պահին տիրող իրադրությունից»,–նշել է նախարարը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Գազպրոմ»–ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, Ուկրաինային մատակարարվող գազի հաջորդ եռամսյակի զեղչը կորոշվի՝ ելնելով այդ շրջանում սահմանված նավթի գներից։
«Մենք հասկանում ենք, որ նավթի շուկայում առկա այսօրվա միտումները կարող են կտրուկ փոխվել»,–ասել է Միլլերը։

7or.am