Աշխարհ

14.04.2015 09:37


Իսրայելը քննադատել է ՌԴ–ի կողմից Իրանին С-300 մատակարարելու արգելքը չեղարկելը

Իսրայելը քննադատել է ՌԴ–ի կողմից Իրանին С-300 մատակարարելու արգելքը չեղարկելը

Իսրայելում քննադատել են ՌԴ–ի կողմից Իրանին С-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու արգելքը չեղարկելը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»–ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։

Իսրայելի հետախուզության նախարար Յուվալ Շտայնիցի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Դա ապացուցում է, որ Իրանի տնտեսության աճը, որը կհետևի պատժամիջոցների չեղարկմանը, կօգտագործվի զենք գնելու համար և ոչ թե իրանցի ժողովրդի բարեկեցության»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլատրում է Իրանին ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։

Նոր հրամանագիրը չեղարկում է ՌԴ–ի տարածքով տարանցիկ փոխադրումների արգելքը, ինչպես նաև Իրանին ՌԴ սահմաններից դուրս, պետական դրոշով ծովային և օդային նավատորմի օգտագործմամբ, С-300 զենիթահրթիռային համակարգերի տարամադրման արգելքը։

Իրանին 800 մլն դոլար արժողությամբ С-300 համակարգերի 5 դիվիզիոն մատակարարելու գործարքը կնքվել էր 2007–ին։

Սակայն 2010–ի հունիսին ՄԱԿ ԱԽ–ն արգելք դրեց այդ որոշման վրա։ Համապատասխան որոշումն էլ ՌԴ–ում ստորագրեց Դ. Մեդվեդևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը