Չինաստանը, Իրանը և մի շարք այլ պետություններ հետաքրքրված են ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հետ համագործակցությամբ: Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Վերջինն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հետաքրքրությունը կա, սակայն ավելի լուրջ փոխհամագործակցության մասին որոշումներ պետություններն ինքնուրույն պետք է կայացնեն:
«ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտարկել ցանկացած պետության հայտը՝ լինի Պակիստանը, Իրանը, Չինաստանը, Վրաստանը, թե Ադրբեջանը: Սակայն որոշիչ նշանակություն կունենա պետության կողմից նման որոշման գիտակցումը և անվտանգության ոլորտում հավաքական հիմքի վրա գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Դա պետք է լինի ոչ միայն քաղաքական քայլ, որից հետո ոչինչ տեղի չի ունենում, այլ խոր մտածված որոշում»,- եզրակացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտարկել Ադրբեջանի հայտը

7or.am