Լրահոս

13.04.2015 18:18


Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան ընկել է փոսը

Գեղարքունիքի մարզում ավտոմեքենան ընկել է փոսը

Ապրիլի 13-ին՝ ժամը 11.10-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարաարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 21-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21014» մակնիշի 30 LU 477 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (10 մ). ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Ուղևոր, 1984թ. ծնված Ս. Հ.-ն հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ժամը 10.50-ին հրշեջ-փրկարարները դեպքի վայրից մոտ 100 մ հեռավորության վրա նկատել են ՃՏՊ. դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21010» մակնիշի 28 OO 528 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից և վերադարձել նախորդ դեպքի վայր, որտեղ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը