Քաղաքական

13.04.2015 15:38


Երևանում գտնվող ԵԽԽՎ նախագահն օգտագործել է «ջարդեր» եզրույթը

Երևանում գտնվող ԵԽԽՎ նախագահն օգտագործել է «ջարդեր» եզրույթը

Հայաստան այց կատարած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն այսօր ՀՀ ԱԺ–ում հանդես է եկել ճեպազրույցով։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ ԵԽԽՎ նախագահն օգտագործել է «ջարդեր» եզրույթը միայն։

–Ջարդերն անընդունելի են։ Պետք է անենք ավելին, որպեսզի նման երևույթներն այլևս երբեք չկրկնվեն: Պետք է դասեր քաղենք անցյալից։ Եթե չհաշտվենք անցյալի հետ, չենք կառուցի խաղաղ ապագա: Հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները կարևոր են անցյալը և զոհվածներին հիշելու տեսանկյունից։ Նրանք զոհվեցին 100 տարի առաջ, որ գալիք սերունդները չտեսնեն նման ջարդեր,–ասել է ԵԽԽՎ նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը